Ստեփանակերտում Սամվել Կարապետյանի կառուցած բժշկական կենտրոնի դերն անգնահատելի էր 44-օրյա պատերազմի ընթացքում

Սամվել Կարապետյանն՝ Արցախի համար

2008 թ.-ին Ստեփանակերտի հին քաղաքային հիվանդանոցի հարեւանությամբ սկսվեց բժշկական նոր կենտրոնի շինարարությունը։ 25 միլիոն դոլար ներդրեց Սամվել Կարապետյանը Ստեփանակերտում նոր բժշկական համալիր կառուցելու համար։ Բժշկական նորագույն, ժամանակակից բուժախտորոշիչ եւ վիրաբուժական սարքավորումներով կահավորված համալիրը տարածաշրջանում եզակի էր։ Բացումը կատարվեց 2013 թվականին։

Բժշկական կենտրոնը կարող էր ընդունել մինչեւ 136 ստացիոնար հիվանդ ու մինչև Արցախի հանձնումը գերազանց ծառայում էր բնակչությանը։

Սամվել Կարապետյանի կառուցած բժշկական կենտրոնի դերն անգնահատելի էր հատկապես քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում։ Այդ ներդրման շնորհիվ բազմաթիվ կյանքեր փրկվեցին։

Ստեփանակերտի հիվանդանոցը կրում էր բարերարի ծնողների Սարգիս եւ Ամալյա Կարապետյանների անունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment