Հորմուզի նեղուցի մոտ շուրջ 1000 նավ է կուտակվել. փորձագետ

Քաղաքականություն

05.03.2026 | 23:07

Հորմուզի նեղուցի մոտ արդեն շուրջ 1000 առևտրային նավ է կուտակվել։ Այս մասին BBC-ին հայտնել է Լոնդոնի ապահովագրական ընկերությունների ասոցիացիայի (Lloyd’s Market Association – LMA) ներկայացուցիչը։

LMA-ի նավագնացության և ավիացիայի բաժնի ղեկավար Նիլ Ռոբերտսի խոսքով՝ այդ հազարի կեսը նավթ և հեղուկ գազ տեղափոխող լցանավեր են։

«Նավերի մեծ մասը խարիսխ է գցել նախևառաջ նավատերերի և օպերատորների՝ նավերի ու անձնակազմերի անվտանգության վերաբերյալ հասկանալի մտավախությունների պատճառով»,- պարզաբանել է Ռոբերտսը։

Աղբյուրի տվյալներով՝ կիրակի օրվանից ի վեր Հորմուզի նեղուցով անցել է ընդամենը շուրջ 40 նավ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան նավատորմն անհրաժեշտության դեպքում կպաշտպանի տարածաշրջանի առևտրային նավերը։ Նա նաև հանձնարարել է ԱՄՆ դաշնային կառավարության մարմնին՝ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիային, ապահովել Հորմուզի նեղուցով անցնող նավերի ապահովագրությունը «շատ ողջամիտ գնով»։

Նիլ Ռոբերտսի փոխանցմամբ՝ LMA-ն ողջունում է այս նախաձեռնությունը։

Leave a comment