Իրանական կողմը Ռուսաստանից որևէ օգնություն չի խնդրել․ Պեսկով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կրեմլը հայտարարել է, որ իրանական կողմը Ռուսաստանից որևէ օգնություն չի խնդրել՝ բացի Մոսկվայի կողմից տրամադրված քաղաքական աջակցությունից։

«Այս դեպքում իրանական կողմից որևէ խնդրանք չի եղել։ Մեր հետևողական դիրքորոշումը բոլորին լավ հայտնի է, և որևէ փոփոխություն չի եղել»,- լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք Մոսկվան մտադիր է Թեհրանին որևէ օգնություն տրամադրել՝ բացի արդեն իսկ արտահայտված քաղաքական աջակցությունից։

Leave a comment