«Ուղիղ ասեք՝ Դուք էդ հարցը բարձրացրե՞լ եք Վրաստանում, որ մեր տնտեսվարողները, ձյանը, բքին ամիսներ շարունակ չեն կարողանում սահմանն անցնել և միայն կաշառքի, նյութական շահագրգռության դիմաց հնարավորություն են ունենում սահմանն անցնել, ուղիղ ասե՞լ եք, որ մենք՝ ՀՀ իշխանությունները, էս խնդիրը տեսնում ենք։ Ի վերջո՝ ե՞րբ է այս հարցին լուծում տրվելու։ Բացի նրանից, որ տեսնենք, որ Դուք շատ բարձր տրամադրությամբ թմբուկ էիք խփում, նայեցի էդ դրվագները, շատ լավ է, բայց դրանից զատ մեր քաղաքացիներն ուզում են հասկանալ՝ ի վերջո էս խնդիրները լուծում ստանալո՞ւ են, թե՝ ոչ»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Մենք մեր օրակարգի բոլոր հարցերը քննարկել ենք թե′ տնտեսական, թե′ քաղաքական, թե′ տրանսպորտային և թե′ մնացած բոլոր։ Եկել ենք կոնկրետ եզրակացությունների, պայմանավորվածությունների աշխատանքի հետագա կազմակերպման համար։ Ոչ մի անակնկալ չկա, որ Դուք ոչ թե հարց եք տալիս, այլ սադրանքով եք զբաղված, եթե ունեք տեղեկատվություն, ուզում եմ իմանալ՝ ո՞ր իրավապահ մարմնին եք դիմել, ուզում եք սադրանքներով պրոբլեմներ ստեղծել, որ հետո գաք, դրա մասին խոսեք, նոր սադրանքներ անեք։ Դիմեք իրավապահներին, եթե մինչև հիմա չեք դիմել իրավապահներին, ուրեմն Դուք պարզապես պրովոկացիայով եք զբաղվել։ Բոլոր հարցերը ՀՀ-ի և Վրաստանի օրակարգում, որ կան, քննարկվել են»։
ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: