Հատուկ չվերթով հայ երաժիշտների խումբը Բեյրութից Երևան է տեղափոխվել

Տարածաշրջանում լարվածության աճի, Լիբանանում զարգացումների ֆոնին լիբանանյան կողմի հետ խորհրդակցությունների արդյունքում որոշում է կայացվել Երևանի քաղաքապետարանի «Երևան» երիտասարդական նվագախումբ-համույթի՝ (ուղեկիցներով՝ 87 անձ) ժամանակից շուտ դեպի Հայաստան վերադարձի վերաբերյալ: Այս մասին ասված է Լիբանանում Հայաստանի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

«Middle East Airlines» ավիաընկերության հետ դեսպանության բանակցությունների արդյունքում, ավիաընկերությունը, ընդառաջելով ստացված դիմումին, որոշում է կայացրել հավելյալ, հատուկ այդ նպատակի համար չվերթ կազմակերպել։ Մշտական կապ է պահպանվել նաև Երևանի քաղաքապետարանի հետ:

Դեսպանության կողմից գործարկված թեժ գծի միջոցով Լիբանանից այդ պահին մեկնել ցանկացող քաղաքացիներն ուղղորդվել են ցուցակագրվել տվյալ չվերթին՝ Հայաստան մեկնելու նպատակով։

Դեսպան Սարմեն Բաղդասարյանը և դեսպանության դիվանագետներն իրականացրել են ռմբահարվող տարածքներով դեպի օդանավակայան համույթի տեղափոխման և ուղեկցման աշխատանքներ։

Թռիչքը քիչ առաջ վայրէջք է կատարել Երևանում:

The post Հատուկ չվերթով հայ երաժիշտների խումբը Բեյրութից Երևան է տեղափոխվել appeared first on CIVILNET.

Leave a comment