Մարտ 03,2026 18:30
«Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը՝ որպես ՀՀ վարչապետ, կարող է ունենալ անդառնալի ու վտանգավոր հետևանքներ մեր պետության ու պետականության վրա»,-ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարեց պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
Նա վստահեցրեց՝ այսօր մեր պետությունը Նիկոլ Փաշինյանի վարած անհեռատես քաղաքականության հետևանքով հայտնվել է դժվարին իրավիճակում, և միակ ելքը Փաշինյանի վերարտադրությունը՝ որպես վարչապետ թույլ չտալն է։
Նա նաև հայտնեց, որ իր և Հովիկ Աղազարյանի հիմնած ՄԱՍԿ կուսակցությունն արդեն ստացել է պետական գրանցում։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)