«Սա՝ ոչ ցանկալի մարդկանց վարժական հավաքներում ընդգրկելու վառ օրինակ է». Գեղամ Մանուկյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ հանձնաժողովի նիստում ընդդիմադիր Գեղամ Մանուկյանն անդրադարձավ բլոգեր Արթուր Չախոյանի գրառմանը, որտեղ նա նշել էր, որ իրեն հրավիրել են վարժական հավաքների: «Զանգահարեցի քաղաքացուն, պարզվեց, որ ինքը ՀՀ քաղաքացի չէ: Ծառայել է ԶՈՒ-ում, հետո ՌԴ քաղաքացիություն է ձեռք բերել: Չհաշվառված քաղաքացուն զինկոմիսարիատն ի՞նչ տվյալների հիման վրա է կանչում: Սա՝ ոչ ցանկալի մարդկանց վարժական հավաքներում ընդգրկելու վառ արտահայտված օրինակներից մեկն է»,- ասաց Մանուկյանը: ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն արձագանքեց. «Քանի որ մարդը ծառայել ու հաշվառվել ա պահեստազորում, քաղաքացիությունից հրաժարվելու բերումով ավտոմատ դուրս չի գալիս պահեստազորից, եթե սխալ չգիտեմ»:

Leave a comment