Իրանից հայտնում են, որ մինչև այժմ 24 նահանգ է թիրախավորվել․ կա 201 զոհ․ «Իրանն այսօր»

Փետրվար 28,2026 22:19

«Իրանն այսօր»– Իրանի Մինաբի դպրոցում զոհերի թիվն արդեն հասել է 85-ի՝ ըստ Իրանի իշխանությունների։

Աշխարհագրական տեղորոշումը ցույց է տալիս, որ դպրոցի հարևանությամբ կա ռազմաբազա և թռիչքուղի, որտեղից թռիչքներ են իրականացնում իրանական Աբաբիլ-3 հետախուզական ԱԹՍ-ները։

Բայց թռիչքուղին գտնվում է դպրոցի շինությունից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա, և դպրոցին հարվածը չի կարող արդարացվել թիրախավորման շեղումով։

Իրանից հայտնում են, որ մինչև այժմ 24 նահանգ է թիրախավորվել։ Կա 201 զոհ, 747` վիրավոր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment