Ոսկե ռևանշ ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ. Ասլանյանը հուսով է` աշխարհի չեմպիոնը դեռ վերջը չէ

https://arm.sputniknews.ru/20261109/voske-revansh-adrbejanci-ymbishi-nkatmamb-aslanjany-husvov-e-ashkharhi-chempivony-der-verjy-che-109129090.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/09/109124012_480:0:1920:1080_1920x0_80_0_0_7fef8b406a0b0dfe389386351856db37.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, видео, ըմբշամարտիկ, ըմբշամարտի աշխարհի առաջնություն, մեդալ, կարեն ասլանյան

տեսանյութեր, видео, ըմբշամարտիկ, ըմբշամարտի աշխարհի առաջնություն, մեդալ, կարեն ասլանյան

Բաժանորդագրվել

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանի անձնական մարզիչը աշխարհի առաջնության մասին մանրամասներ է պատմել Sputnik Արմենիային։

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանն Աստանայում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեր հավաքականի կազմում միակն էր, որ նվաճեց ոսկե մեդալ։ Կարենն իր անցկացրած 5 գոտեմարտերից 4–ում հաղթանակի հասավ ժամանակից շուտ, իսկ եզրափակիչում պարտության մատնեց ադրբեջանցի Նիհատ Մամմադլիին, ում պարտվել էր աշխարհի նախորդ առաջնության կիսաեզրափակիչում։ Ստացվեց ոսկե ռևանշ։

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանն ու նրա անձնական մարզիչ Սամվել Գևորգյանն աշխարհի առաջնության մասին մանրամասներ են պատմել Sputnik Արմենիային։

«Այսօր ըմբշամարտում թույլ մրցակիցներ չկան, ու շատ դժվար է հասնել եզրափակիչ ու հաղթել։ Մրցումների ընթացքում միշտ լարված էր։ Բայց կարևորն այն է, որ Կարենը հասավ իր ու բոլորիս նպատակին` նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ասլանյանի անձնական մարզիչը` Սամվել Գևորգյանը։

Իսկ Կարենն իր հերթին ավելացրեց, որ կարևոր չէ թե ում հետ ես գոտեմարտում, ու ինչ տիտղոսներ ունի նա. «Ես գորգ էի դուրս գալիս իմ ունակությունները դրսևորելու, իմ գոտեմարտը անցկացնելու ու հաղթելու համար։ Այս անգամ ամեն ինչ, բացի մարզիչների խորհուրդներից, մոռացության էի տվել։ Երկար ճանապարհ ենք անցել, բայց այն դեռ շարունակվում է»,, – նշեց Կարեն Ասլանյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը Ղազախստանի Աստանա քաղաքում անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնությունից հունահռոմեական ոճի մեր ըմբիշները հայրենիք են բերել 2 մեդալ` 1 ոսկի, 1 բրոնզ։

Աշխարհի չեմպիոնը շատ լավ արդյունք է, բայց կարող էինք ավելին. ըմբշամարտի հավաքականի մարզիչ

Leave a comment