Տեղի է ունեցել քննարկում՝ հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական հայցերի առնչությամբ

Տեղի է ունեցել քննարկում՝ հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական հայցերի առնչությամբ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական հայցերի (SLAPPs) առնչությամբ: Նախարարը ողջունել է քննարկման նախաձեռնումը և կարևորել ոլորտում հետագա բարեփոխումների իրականացումը:

Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել հետևյալ հարցերին՝ Հայաստանում, ի թիվս այլոց, բնապահպանների, լրագրողների և իրավապաշտպանների դեմ ներկայացված հայցերին, և դրանց շրջանակում հնարավոր SLAPPs-ի առկայությանը, SLAPPs-ի դեմ պայքարի ոլորտում առկա՝ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի չափանիշներին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ իրականացնել ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ:

Leave a comment