Սթիվեն Սփիլբերգը լքել է Կալիֆոռնիան՝ հարստության հարկի հնարավոր ներդրման պատճառով

Կալիֆոռնիայից միլիարդատերերի արտահոսքի ֆոնին ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը նույնպես լքել է «Ոսկե նահանգը», որտեղ նախատեսվում է ներդնել հարստության հարկ։ Ամենահաջողակ կինեմատոգրաֆիստներից մեկը և նրա կինը՝ Քեյթ Քեփշոուն 2026 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես դարձել են Նյու Յորքի բնակիչներ: Այս մասին գրում է Los Angeles Times-ը։

Այժմ նրանք բնակվում են Մանհեթենում՝ Կենտրոնական այգու հարևանությամբ գտնվող պատմական Սան Ռեմո կոոպերատիվ բնակարանում։ Պարբերականը հիշեցնում է, որ այս շենքում ապրել են ԱՄՆ-ի ամենահարուստ մարդիկ և հայտնի դեմքեր՝ Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսը, դերասանուհի Դեմի Մուրը, երաժիշտ Միք Ջագերը։

Նույն օրը, երբ Սփիլբերգը փոխել է իր բնակության վայրը, նրա արտադրական Amblin Entertainment ընկերությունը գրասենյակ է բացել Նյու Յորքում։

Leave a comment