Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Օձուն գյուղի խաչմերուկում, բախվել են «Opel Vectra» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը հղի կին է, իսկ մյուսը՝ անչափահաս, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն
Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։