Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի կանանց ընտրանու անդամ Էմմա Պողոսյանը 86 կգ քաշային կարգում պոկում վարժությունում գլխավերևում պահել է 106 կգ, իսկ հրում վարժությունում նա երկու հաջող մոտեցմամբ բարձրացրել է 138 կգ ու 143 կգ:

Երկամարտի 249 կգ արդյունքով՝ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է:

8 լավագույն ծանրորդները ընդգրկվում են Օլիմպիական խաղերի վարկանիշային ցուցակում:

Leave a comment