Մենք ոչ թե ատոմակայանը փակելու մասին ենք պայմանավորվել, այլ՝ 20 տարի երկարացնելու․ Սերժ Սարգսյան

Մենք ոչ թե ատոմակայանը փակելու մասին ենք պայմանավորվել, այլ՝ 20 տարի երկարացնելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ցանկացած հաստատություն ինչ-որ պահի պետք է փակվի։ Մենք ոչ թե փակելու մասին ենք պայմանավորվել, այլ 20 տարի երկարացնելու պայմանով, և շնորհիվ այդ բանակցությունների ատոմակայանը գործում է»,- ասաց նախկին նախագահը։

Սարգսյանը նկատեց՝ գործող իշխանությունն իրենց շատ ջանասիրաբար սատարողների հետ ստորագրած փաստաթուղթը ինչու չեն կատարում։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ

Leave a comment