ММА-ի մարտիկը ոտքի կոտրվածք է ստացել հաղթական սալտո կատարելիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուս մարտիկ Ալեքսանդր Սինեշչուկը ծանր վնասվածք է ստացել Կրասնոդարում կայացած խառը մենամարտերի (ММА) մրցաշարի վերջում։

Ռաուլ Ուազիրովի նկատմամբ տեխնիկական նոկաուտով հաղթանակից հետո Սինեշչուկը ցանկացել է երկրպագուներին ուրախացնել տպավորիչ սալտոյով, սակայն ոտքի կոտվածք է ստացել անհաջող վայրէջք կատարելու հետևանքով։

Դա ռուս մարտիկի նորամուտն էր խառը մենամարտերում։ Ավելի ուշ Ալեքսանդր Սինեշչուկը հայտնել է, որ այսուհետև ավելի զուսպ կտոնի հաղթանակները, հայտնում է Matchtv-ն։

Leave a comment