Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ իշխանությունները քննարկում են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության հարցը՝ երկիրը «գլխատելու» նպատակով, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները վստահ են, որ Միացյալ Նահանգները կռմբակոծի Իրանը։ Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ-ն քննարկում է Թեհրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորությունը։
Ըստ թերթի՝ Վաշինգտոնի վարչակազմին մոտ կանգնած անձինք կարծում են, որ Միացյալ Նահանգների համար ավելի ձեռնտու կլինի, եթե Իսրայելը առաջին հարվածը հասցնի Իրանին։ Նրանք կարծում են, որ Իսրայելի հնարավոր հարձակումը կհանգեցնի այնպիսի պատասխանի, որը Վաշինգտոնին կտա պատրվակ հակամարտության մեջ մտնելու համար։