Հոկտեմբերի 16-ից ի վեր առաջին անգամ Brent նավթի գինը նվազել է մեկ բարելի դիմաց 105 դոլարից

Բաժանորդագրվել

Նմանատիպ միտում է նկատվել նաև ամերիկյան WTI տեսակի նավթի շուկայում։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Նավթի համաշխարհային գները կտրուկ անկում են ապրում՝ ավելի քան 7% կորցնելով։ Brent տեսակի նավթի գինը հոկտեմբերի 16-ից ի վեր առաջին անգամ նվազել է մեկ բարելի դիմաց 105 դոլարից։

Բորսայի տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 19:40-ի սահմաններում, Brent տեսակի հունվարյան ֆյուչերսները նախորդ փակման համեմատ նվազել են 7.54%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 104.88 դոլարի։

Նմանատիպ միտում է նկատվել նաև ամերիկյան WTI տեսակի նավթի շուկայում։ Դեկտեմբերի մատակարարման պայմանագրերը նվազել են 7.16%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 96.62 դոլարի։

Leave a comment