Լրագրող Արշալույս Մղդեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում կա շուրջ 500.000 կենսաթոշակառու, իսկ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը 2.489.031 է։
Ըստ տարբեր հարցումների՝ այսօր Հայաստանի բնակչության քաղաքականապես ամենաակտիվ և մոտիվացված հատվածը տարիքով մարդիկ են, իսկ ամենաքիչ մոտիվացվածն ու ապատիայի մեջ գտնվողը՝ երիտասարդները:
Մեր դեմոգրաֆիական պատկերն էլ այնպիսին է, որ տարեցների թիվը գնալով աճելու է՝ իր հետ բերելով սոցիալական բլոկի խնդիրների էլ ավելի կարևորում, ինչու չէ՝ նաև շահարկում: Ուստի առաջիկա ընտրական տրամաբանության մեջ սա գրագետ թիրախավորում է, քանի որ հատկապես այս մարդիկ են մասնակցելու վաղվա իշխանության ձևավորմանը։
Ըստ այդմ պատահական չէ, որ առողջապահական համընդհանուր ապահովագրությունը հատկապես ներկայացվում/գովազդվում է թոշակառուների առողջապահական խնդիրները լուծելու համատեքստում, կենսաթոշակներ են բարձրացվում կամ դեղերի գների 20% իջեցում են խոստանում:
Ասվածը չի նշանակում, որ այդ խնդիրների լուծումը կարևոր չէ: Շատ կարևոր է: Հարցն այն է՝ որքանո՞վ են այս լուծումները համակարգային, երկրաժամկետ և որքանո՞վ՝ զուտ նախընտրական տրամաբանությամբ թելադրված»։