Բաթումում երկրպագուների հետ միջադեպի պատճառով Վրաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Բաժանորդագրվել

Թուրքական «Բեշիքթաշ» ակումբը հայտարարել է, որ Բաթումում իսրայելական «Հապոելի» հետ խաղից առաջ և ընթացքում անվտանգության աշխատակիցները չափից ավելի ուժ են կիրառել իր երկրպագուների նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան կանչվել է արտաքին գործերի նախարարություն՝ նախօրեին Բաթումում «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների և վրացական ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին։

Նախօրեին Բաթումում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և Ստամբուլի «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի թուրք երկրպագուների միջև՝ ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի շրջանակում իսրայելական «Հապոել Բեեր Շևայի» հետ խաղից առաջ կազմակերպված երթի ժամանակ։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ երկրպագուները չեն ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին և տարբեր առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչն էլ դարձել է բախումների պատճառ։

«Անկարայում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան կանչվել է արտաքին գործերի նախարարություն՝ Բաթումում «Բեշիքթաշի» մասնակցությամբ ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղի ժամանակ տեղի ունեցած ցավալի իրադարձությունների կապակցությամբ», – նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ «Բեշիքթաշ» ակումբը հայտարարել էր, որ անվտանգության աշխատակիցները չափից ավելի ուժ են կիրառել իր երկրպագուների նկատմամբ խաղից առաջ և խաղի ընթացքում։ Ակումբը տեղեկացրել է, որ այդ հարցով դիմել է ՈւԵՖԱ-ին և Թուրքիայի գլխավոր հյուպատոսությանը։

«Բեշիքթաշի» տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղի ունեցածը քննարկել է ակումբի նախագահ Սերդալ Ադալիի հետ և հայտնել, որ ուշադրությամբ հետևում է իրավիճակին։ Հանդիպման ընթացքում գրանցված անկարգությունների փաստով ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել։

Leave a comment