Արտաշատ-Բերդիկ ավտոճանապարհին բшխվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը․ կան վիրшվորներ

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Արտաշատ-Բերդիկ ավտոճանապարհին բախվել են «Ford Fusion» մակնիշի և «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Leave a comment