Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը միշտ էլ առաջնահերթություն են եղել Թուրքիայի համար։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուատ Օքթայը Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների տասներորդ եռակողմ հանդիպման ժամանակ։
Նա ընդգծել է, որ Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Նա ընդգծել է, որ TRIPP նախագիծը օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին, այդ թվում՝ Վրաստանին։
«Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Հայ-թուքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Համակարգում և Վրաստանի ներդրումը այստեղի երկխոսության մեջ մեծ արժեք ունի», – հայտարարել է Ֆուատ Օքթայը։