Քաղաքական դեմագոգը հիմա էլ տաքսիստ է դարձել, վերմակը վրեն է քաշել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մի քանի օր է՝ ինչ օնլայն տաքսիների վարորդները բարձրացնում են իրենց աշխատանքային պայմանների վերաբերյալ մի շարք հարցեր։ Օրերս վարորդների խմբի հետ հանդիպել է և ավելի քան 2 ժամ տևած քննարկման ընթացքում նրանց բարձրացրած հարցերին ծանոթացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Հանդիպմանը նախարարը խոստացել է առաջիկա օրերին շահագրգիռ պետական գերատեսչությունների հետ քննարկվել հարցերը և առաջարկել լուծումներ։

Մեր տեղեկություններով՝ առաջիկա շաբաթվա ընթացքում նախարար Արսեն Թորոսյանը ընդունելու է տաքսու վարորդներին, հանդիպմանը մասնակցելու են նաև այլ պետական մարմինների ներկայացուցիչներ։ Ասվածից պարզ է դառնում, որ վարորդների բարձրացրած օբյեկտիվ հարցերը գտնվում են պետական մարմինների ուշադրության կենտրոնում, և դրանք աշխատանքային քննարկման և լուծումների առաջարկման փուլ են մտել։

Այս իրավիճակում, սակայն, ուշագրավ է դառնում Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանի դիրքավորումը, որը որևէ առիթ բաց չի թողնում որևէ թեմայով այս կամ այն հարթակն օգտագործելու սեփական նեղ անձնական ու ներթիմային շահերը առաջ տանելու համար։ Մանուկյանը շատ լավ գիտի, որ առաջիկայում ընտրություններ են, և փորձում է տաքսու վարորդների համակրանքը շահել՝ շատ հաճախ մոլորության մեջ դնելով վերջիններիս։ Տաքսու վարորդների որևէ հավաք բաց չթողնող Մանուկյանը օգտագործում է ամեն դրվագ՝ իշխանություններին խայթելու, սեփական քաղաքական օրակարգը ուրիշների բարձրացրած օբյեկտիվ խնդիրների արանքում առաջ մղելու համար, ինչը, մեղմ ասած, բարոյական չէ։

Ի վերջո եկեք չմոռանանք, որ ընտրություններից առաջ այս խմբի մարդկանց խնդիրների լուծումը բոլորովին չի բխում Մանուկյանի և նրա խմբակի շահերից, քանի որ ընտրություններից առաջ որքան շատ դժգոհ մարդ, այդքան ավելի լավ իրենց 5-րդ շարասյան համար։ Տաքսու վարորդների բարձրացրած հարցերը գտնվում են պետական մարմինների ուշադրության կենտրոնում և դրանց լուծում հնարավոր է տալ միայն վարորդների հետ համատեղ աշխատանքների արդյունքում, ոչ թե քաղաքական մանր շահարկումների։

Medianews

Leave a comment