Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Տիգրան Բարսեղյանը տևական ընդմիջումից հետո գոլ է խփել Սլովակիայի առաջնությունում։
21-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» 2։2 հաշվով է ավարտել «Ռուժոմբերոկի» դեմ արտագնա հանդիպումը։ Բարսեղյանը «Սլովանի» կազմում փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսի մեկնարկում, իսկ 68-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ։ Դա 32-ամյա ֆուտբոլիստի 5-րդն գոլն էր ընթացիկ առաջնությունում, որում անցկացրել է 15 հանդիպում։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն օգնել է «Ցրվենա Զվեզդային» Սերբիայի առաջնության 24-րդ տուրում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տանել «Պարտիզանի» նկատմամբ։ Թիկնիզյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը, իսկ 56-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչին։