ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը 10-15 օր ժամանակ։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում՝ Վաշինգտոնից Ջորջիա նահանգի Ռոմ քաղաք ուղևորվող ինքնաթիռում, հաղորդում է ԱՊԱ լրատվական գործակալությունը։
Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգները պատրաստ է «այս կամ այն ձևով» հասնել գործարքի։ Նա նշել է, որ նույնիսկ 10 օրը կարող է բավարար լինել, իսկ 10–15 օրը դիտարկվում է որպես առավելագույն ժամկետ։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ պատրաստ է ուժ կիրառել, եթե Թեհրանը չնստի բանակցությունների սեղանի շուրջ և չկնքի «արդար գործարք», որը ենթադրում է միջուկային զենքից լիակատար հրաժարում։