«Յանդեքսը» հայտնել է աշխատանքի հնարավոր խափանումների մասին

Բաժանորդագրվել

Հոկտեմբերի 11-ին աշխատանքներում խափանումների մասին հայտնել են ընկերության մի շարք ծառայությունների օգտատերեր:

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. «Yandex» ընկերությունը հայտնել է իր տվյալների կենտրոնների ենթակառուցվածքի վնասման մասին, ինչի պատճառով հնարավոր են ծառայությունների աշխատանքի խափանումներ: Այս մասին ասվում է սոցիալական ցանցերում ընկերության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

«Վնասը ազդել է նաև աջակցության ծառայության աշխատանքի վրա։ Եթե չեք կարողանում կապվել մեզ հետ հավելվածների միջոցով, խնդրում ենք գրել սոցիալական ցանցերում Yandex-ի ծառայությունների պաշտոնական էջերին: Այժմ շատ զանգեր և հաղորդագրություններ կան, ուստի պատասխանը կարող է սովորականից ավելի երկար տևել: Մենք կփորձենք հնարավորինս շուտ օգնել բոլորին»,- ասվում է հաղորդագրությունում։

Հոկտեմբերի 11-ի առավոտյան աշխատանքի խափանումների մասին հայտնել են ընկերության մի շարք ծառայությունների օգտատերեր: «Yandex pay»-ը տեղեկացրել է հավելվածի աշխատանքի ժամանակավոր դադարեցման մասին և հավաստիացրել, որ օգտատերերի գումարներն անվտանգ են:

«Yandex խանութ»-ը նախազգուշացրել է պատվերների ձևակերպման հետ կապված դժվարությունների և աջակցության ծառայության ժամանակավոր անհասանելիության մասին: «Yandex eat»-ը նույնպես հայտնել է տեխնիկական խափանման մասին, որը վերացնում են մասնագետները:

Խափանումները ազդել են նաև«Յանդեքս Գո»-ի (տաքսի ծառայություն-խմբ.) վրա Մոսկվայի մարզում. օգտատերերը չեն կարողացել կապ հաստատել աջակցման ծառայության հետ հավելվածի միջոցով: Ծառայությունների աշխատանքում խափանումներ են նկատվել նաև Երևանում։

Leave a comment