«Yandex»-ի ծառայությունների աշխատանքում կարող են խափանումներ լինել։ Այս մասին հայտարարություն է տարածել ընկերությունը։
«Մեր տվյալների կենտրոնների ենթակառուցվածքը վնասված է, ուստի Yandex-ի ծառայությունների աշխատանքում կարող են խափանումներ լինել։
Մասնագետներն ամեն ինչ անում են ամեն ինչ հնարավորինս շուտ շտկելու համար։
Վնասը ազդել է նաև աջակցության ծառայության աշխատանքի վրա»,-նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԹՍ-ների հարձակումներից Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել. 5 հազար մարդ մնացել է առանց լույսի։ Բացի այդ, հարված է հասցվել նաև «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին։