ԱՄՆ նախագահը նոր անվանում է առաջարկել Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսի համար

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Թրամփը Կանադայի հետ առևտրային տարաձայնությունների ֆոնին հրամանագիր էր ստորագրել Օնտարիո լիճը «Ամերիկա լիճ» վերանվանելու մասին:

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսը «Թրամփի օվկիանոս» կամ «Ամերիկաների օվկիանոս» վերանվանելու հնարավորությունը:

Այս գաղափարը նա բարձրաձայնել է Թենեսի նահանգում ընտրողների առջև ելույթի ժամանակ:

«Ես մտածում էի Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսի մասին… Մենք այն կանվանենք «Թրամփի օվկիանոս» կամ «Ամերիկաների օվկիանոս»: Մենք պետք է դա անենք մինչև իմ հեռանալը»,-ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նախկինում ևս հանդես է եկել աշխարհագրական օբյեկտները վերանվանելու նախաձեռնություններով: Ավելի վաղ նա հայտնել էր, որ իր վարչակազմը դիտարկում է Հորմուզի նեղուցն իր անունով կոչելու հնարավորությունը:

Ավելի վաղ Թրամփը Կանադայի հետ առևտրային տարաձայնությունների ֆոնին հրամանագիր էր ստորագրել Օնտարիո լիճը «Ամերիկա լիճ» վերանվանելու մասին:

Լիճը գտնվում է ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին և մտնում է Մեծ լճերի համակարգի մեջ: Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Թրամփի որոշումից հետո հայտարարել էր, որ իր երկիրը կշարունակի օգտագործել նախկին անվանումը:

Leave a comment