ԱՄՆ ռազմական գործողությունը Իրանի դեմ կարող է տևել մի քանի շաբաթ․ FT

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ զինված ուժերը Մերձավոր Արևելքում կուտակել են բավարար ուժեր՝ Իրանի դեմ շաբաթներ տևող օդային արշավ անցկացնելու համար․ այս մասին հաղորդում է Financial Times (FT)-ը՝ հղում անելով Պենտագոնի նախկին պաշտոնյաների գնահատականներին։

Նրանց կարծիքով, ԱՄՆ զորքերի կուտակման մասշտաբը և արագությունը «Իրանի վրա հարձակումը դարձնում են ավելի հավանական»։ Վերլուծաբանները մատնանշում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացումը, որը «առավելագույնը 15 օր» էր տվել Իրանի հետ միջուկային համաձայնագրի հասնելու համար։

Վաշինգտոնում գործող «Նոր ամերիկյան անվտանգության կենտրոն» (CNAS) վերլուծական կենտրոնի ռազմական ռազմավարության փորձագետ Բեքի Վասերի կարծիքով, ԱՄՆ-ն կարող է հայտնվել «շատ ավելի երկարատև հակամարտության մեջ, չնայած Թրամփի նախընտրական խոստումին՝ վերջ դնել Ամերիկայի անվերջ պատերազմներին, մասնավորապես Մերձավոր Արևելքում»։

Leave a comment