«Ալ-Նասրի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է սահմանափակել իր մասնակցությունը թիմի հանդիպումներին՝ կենտրոնանալով միայն կարևորագույն խաղերի վրա։
41-ամյա ֆուտբոլիստը դիմել է թիմի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսին՝ խնդրելով իրեն հնարավորինս քիչ ընդգրկել ԱՖԿ-ի Չեմպիոնների լիգայի հանդիպումներում՝ մինչև մրցաշարի վճռորոշ փուլերի մեկնարկը։
Հարձակվողի նպատակը ավելորդ ծանրաբեռնվածությունից խուսափելն է։ Ռոնալդուն ցանկանում է էներգիան խնայել առանցքային մրցավեճերի համար և աշխարհի առաջնությանը մոտենալ մարզական օպտիմալ վիճակում։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն «Ալ-Նասրի» կազմում անցկացրած 23 խաղում դարձել է 19 գոլի հեղինակ։ Սաուդյան Արաբիայի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակում պորտուգալացին ներկայումս զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Այվեն Թոնիին։