Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը աշխարհի այն սակավաթիվ պետություններից է, որն ունի հզոր, միջուկային էներգիայով աշխատող սուզանավեր կառուցելու ներուժ։
Այս մասին նա նշել է նոյեմբերի 27-ին Սևերոդվինսկում՝ «Պերմ» նորագույն ատոմային սուզանավի վրա ռազմածովային դրոշի բարձրացման հանդիսավոր արարողության ժամանակ։
««Յասեն-Մ» նախագծի նավերը լիովին համապատասխանում են ժամանակակից և ապագա բոլոր պահանջներին։ Ռուսաստանի հզոր ռազմածովային նավատորմի ստեղծման բոլոր ծրագրերը կիրականացվեն նախատեսված ժամկետներում և ամբողջ ծավալով»,-նշել է ՌԴ ղեկավարը։
«Պերմ»-ը «Յասեն-Մ» դասի առաջին բազմաթիրախային ատոմային սուզանավ է, որը հագեցած է «Ցիրկոն» գերձայնային հրթիռային համակարգերով և հանդիսանում է դրանց առաջին գործող հարթակը։