https://arm.sputniknews.ru/20261127/rusastany-kamrapndi-dirqery-hamashkharhajin-ovkianvosum-vladimir-putin–109846240.html
Ռուսաստանը կամրապնդի դիրքերը համաշխարհային օվկիանոսում․ Վլադիմիր Պուտին
Ռուսաստանը կամրապնդի դիրքերը համաշխարհային օվկիանոսում․ Վլադիմիր Պուտին
Sputnik Արմենիա
Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ կառուցման տարբեր փուլերում են գտնվում «Բորեյ-Ա» նախագծի երկու ռազմավարական ստորջրյա հրթիռակիրներն ու «Յասեն-Մ» նախագծի հինգ… 27.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-27T21:51+0400
2026-11-27T21:51+0400
2026-11-27T21:51+0400
տեսանյութեր
տեսանյութ
վլադիմիր պուտին
ռուսաստան
օվկիանոս
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1b/109844614_0:0:1281:721_1920x0_80_0_0_4e06e63a545206aeb629f46ce6362817.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Արդյունաբերության, գիտության և բիզնեսի ջանքերի միավորումը թույլ կտա Ռուսաստանին շարունակել լուծել համաշխարհային օվկիանոսում դիրքերն ամրապնդելուն ուղղված խնդիրները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ռուսաստանի ռազմածովային ուժերի ատոմային սուզանավերի խմբավորման զարգացմանը նվիրված խորհրդակցության ժամանակ։Նրա խոսքով՝ Ռուսաստանի ռազմածովային ուժերի բոլոր բաղադրիչները պետք է պատրաստ լինեն դիմակայելու ծովից և օվկիանոսից եկող սպառնալիքներին։Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը կշարունակի զգալի ֆինանսական միջոցներ ուղղել նավատորմերի զարգացմանը։«Պետությունն արդեն հատկացրել է և կշարունակի հատկացնել զգալի ֆինանսական միջոցներ նավատորմերի համար։ Դրանք պետք է օգտագործել ռացիոնալ, հնարավորության դեպքում կենտրոնացնել առաջնահերթ ուղղությունների վրա և համագործակցության մեջ արդյունավետորեն ներգրավել փոքր ու միջին բիզնեսի բարձրտեխնոլոգիական ընկերություններին»,– ասել է ՌԴ նախագահը։Պուտինը հայտնել է նաև, որ Ռուսաստանն այժմ կառուցում է «Բորեյ-Ա» նախագծի երկու ռազմավարական ստորջրյա հրթիռակիր, «Յասեն-Մ» նախագծի հինգ բազմանպատակային ստորջրյա հածանավ, ինչպես նաև չորս դիզել-էլեկտրական սուզանավ։
օվկիանոս
2026
Լուրեր
am_HY
Путин на совещании по развитию группировки атомных подводных лодок
Sputnik Արմենիա
Путин на совещании по развитию группировки атомных подводных лодок
2026-11-27T21:51+0400
true
PT1M16S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1b/109844614_110:0:1135:769_1920x0_80_0_0_2bb3ff49f8e54f0f94d08058291f710d.jpg.webp
տեսանյութեր, տեսանյութ, վլադիմիր պուտին, ռուսաստան, օվկիանոս, видео
տեսանյութեր, տեսանյութ, վլադիմիր պուտին, ռուսաստան, օվկիանոս, видео
Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ կառուցման տարբեր փուլերում են գտնվում «Բորեյ-Ա» նախագծի երկու ռազմավարական ստորջրյա հրթիռակիրներն ու «Յասեն-Մ» նախագծի հինգ բազմանպատակային ստորջրյա հածանավերը։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Արդյունաբերության, գիտության և բիզնեսի ջանքերի միավորումը թույլ կտա Ռուսաստանին շարունակել լուծել համաշխարհային օվկիանոսում դիրքերն ամրապնդելուն ուղղված խնդիրները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ռուսաստանի ռազմածովային ուժերի ատոմային սուզանավերի խմբավորման զարգացմանը նվիրված խորհրդակցության ժամանակ։
«Վստահ եմ, որ կատարելագործելով ստորջրյա նավատորմը և ընդհանրապես Ռազմածովային ուժերը, արդյունավետորեն միավորելով մեր գիտության, արդյունաբերության և բիզնեսի ներուժը՝ մենք կլուծենք մեր առջև դրված խնդիրները։ Կշարունակենք ամրապնդել Ռուսաստանի դիրքերը համաշխարհային օվկիանոսում»,– ասել է ՌԴ առաջնորդը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ռազմածովային ուժերի բոլոր բաղադրիչները պետք է պատրաստ լինեն դիմակայելու ծովից և օվկիանոսից եկող սպառնալիքներին։
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը կշարունակի զգալի ֆինանսական միջոցներ ուղղել նավատորմերի զարգացմանը։
«Պետությունն արդեն հատկացրել է և կշարունակի հատկացնել զգալի ֆինանսական միջոցներ նավատորմերի համար։ Դրանք պետք է օգտագործել ռացիոնալ, հնարավորության դեպքում կենտրոնացնել առաջնահերթ ուղղությունների վրա և համագործակցության մեջ արդյունավետորեն ներգրավել փոքր ու միջին բիզնեսի բարձրտեխնոլոգիական ընկերություններին»,– ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը հայտնել է նաև, որ Ռուսաստանն այժմ կառուցում է «Բորեյ-Ա» նախագծի երկու ռազմավարական ստորջրյա հրթիռակիր, «Յասեն-Մ» նախագծի հինգ բազմանպատակային ստորջրյա հածանավ, ինչպես նաև չորս դիզել-էլեկտրական սուզանավ։