Իգոր Սարգսյանը կշարունակի տնային կալանքի տակ մնալ մինչեւ մայիսի 25-ը

«Բանտում կլինեմ, թե դրսում, ինձ համար կարեւոր չի, կարեւորն՝ ինձ ազատ զգամ։ Ես ոչ մի մեղք չեմ գործել, որ վախենամ ազատազրկումից։ Ես պայքարել եմ իմ հայրենիքի, իմ հավատամքի համար։ Ես ազատ եմ, նաեւ ձեզ եմ ազատություն տալիս որոշելու, թե ի՞նչ կլինի իմ ապագան»,- դատարանում, «18 արդարների» գործով նիստի ժամանակ հայտարարեց գործով մեղադրյալ Իգոր Սարգսյանը (լուսանկարում)։ Նա համամիտ է Արթուր Սարգսյանի հետ․ իշխանությունը ռիսկ է տեսնում իրենց խափանման միջոցի հարցում, քանի որ ռիսկ է տեսնում, եթե իրենք լինեն ազատության մեջ, կարող է քաղաքական գործունեությամբ զբաղվեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Հանրային մեղադրողը, հիշեցնենք, միջնորդել էր երկարացնել նրա խափանման միջոց տնային կալանքը։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը Իգոր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգեց եւս երեք ամսով։ Նախորդիվ կիրառված համակցված այլընտրանքային միջոցները եւ սահմանափակումները պահպանվելու են։

Ի. Սարգսյանը զուգահեռներ անցկացրեց՝ 100 տարի առաջ թուրքերը հայկական հարցը լուծեցին Արեւմտյան Հայաստանում՝ բնաջնջելով հայերին, այժմ այդ մեթոդը կիրատվում է Արեւելյան Հայաստանում։ Այդ շղթայի մեջ ե նաեւ Հայ առաքելական եկեղեցու դեմ ոտնձգությունները։

Իգոր Սարգսյանն անհարմար է զգում խոսել խափանման միջոցի մասին, երբ մեր հայրենակիցներն ազատազրկված են Բաքվում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment