Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Նոան» այսօր կընդունի նիդեռլանդական «ԱԶ Ալկմարին»։
Երևանյան ակումբի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը նախախաղային ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին։
«Թիմում ամեն բան կարգին է։ Հավաքի ընթացքում մի շարք ընկերական հանդիպումներ անցկացրեցինք։ Գիտենք, որ «ԱԶ Ալկմարը» շատ բարձրակարգ թիմ է։ Ուսումնասիրել ենք, ունի և՛ ուժեղ, և՛ թույլ կողմեր։ Ամեն ինչ անելու ենք, որ ուրախացնենք մեր ժողովրդին»,- ասել է Հարությունյանը։