Թուրքիան անսասան դաշնակից է. ՆԱՏՕ

1952 թվականի փետրվարի 18-ին Թուրքիան պաշտոնապես անդամակցել է 1949 թվականին հիմնադրված Հյուսիսատլանտյան դաշինքին՝ ՆԱՏՕ։

Դաշինքի մամուլի խոսնակ Ալիսոն Հարթը, անդրադառնալով Թուրքիայի անդամակցությանը, նշել է, որ 74 տարի առաջ Թուրքիան անդամակցել է ՆԱՏՕ-ին և իր բազմակողմանի ներդրումն ունեցել դաշինքում։ Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի է ունենալու Անկարայում այս տարվա հուլիսին։

Նշելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ում 2-րդ ամենամեծ բանակն ունի, Հարթն ընդգծել է.

«Պաշտպանության ուղղված կայուն ներդրումներով, ուժեղ ռազմարդյունաբերությամբ և ՆԱՏՕ-ի առաքելություններին, գործունեությանը և զորավարժություններին կանոնավոր մասնակցությամբ Թուրքիան դաշինքի անսասան դաշնակիցն է և մի երկիր է, որը մեր համատեղ անվտանգության մեջ արժեքավոր ներդրում է ունենում»։

Ermenihaber.am

Աղբյուր՝ Anadolu Ajansı

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment