«Ուզում եմ նշել Հայաստան-Իրան-Ռուսաստան ռազմավարական եռանկյունու ստեղծման անհրաժեշտության մասին, որը կլինի տարածաշրջանում կայունացման հենակետը»,- «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում անցկացված «Հարավային Կովկաս. ուժերի վերադասավորում» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։
Դիվանագետը, հղում կատարելով հույն ստրատեգ, փիլիսոփա, քաղաքական ռեալիզմի հիմնադիր Թուքիտիտիսին՝ ասաց․ «Նա գրել է «Պելոպոնեսեան պատերազմ» գիրքը, որն անցել է ժամանակի փորձությունը, որտեղ հետաքրքիր գաղափարներ կան, որոնք ուղեցույց են միջազգային հարաբերությունների համար։ Մի կարևոր միտք է արտահայտում, որը համահունչ է մեր իրավիճակին։ Ասում է՝ քաղաքը, որն ահաբեկված ու պառակտված է, դատապարտված է պարտության։ Որքան մենք պառակտվենք, իրար վիրավորենք, իրարից տարանջատվենք, այնքան ավելի խոցելի ենք դառնում արտաքին թշնամու մարտահրավերների, սպառնալիքների համար»։
Արա Այվազյանն այնուհետև հղում կատարեց Պլատոնին ու նշեց․ «Պլատոնն ասում է՝ մարդիկ բնությամբ բոլորը հավասար են, բայց կան մարդիկ, որոնք ցանկանում են կամավոր ստրուկ լինել։ Ստրուկը չի ճանաչում, իր համար կարևոր չէ՝ տերը ռուսն է, թուրքն է, ամերիկացին է և այլն։ Ստրուկը մնում է ստրուկ։ ՀՀ-ի ներկայիս պայմաններում պաշտոնական քարոզչության և քարոզչությունից տարբերվող կարծիք հայտնելը բացարձակ ստրկության մասին չէ, մեր խոսքն ուղղված է ոչ թե կամավոր ստրուկներին, այլ ՀՀ քաղաքացիներին, որոնց համար ամենակարևորը ՀՀ պետությունն է»։
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: