Արնանման հետքեր, կրակված փամփուշտներ․ 24News-ի կադրերը` Աջափնյակում տեղի ունեցած դեպքի վայրից

Արնանման հետքեր, կրակված փամփուշտներ․ Աջափնյակ վարչական շրջանում կրակոցների հետևանքով կա զոհ, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ, վիրավորներ. 24News-ը հրապարակում է կադրեր Աջափնյակ վարչական շրջանում քիչ առաջ տեղի ունեցած դեպքի վայրից, որտեղ կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով կա մեկ զոհ, ինչպես նաև ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ ու վիրավորներ։

Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնեց, որ այսօր կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն գլխի վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աբելյան փողոցի 9 հասցեում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։

–00—ՅՄ

Leave a comment