Լիսաբոնի «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի փլեյ-օֆֆի անցումային փուլի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած ռասիստական սկանդալը։
Խոսքը «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի հասցեին ուղղված ենթադրյալ վիրավորանքի մասին է: Բրազիլացին լսել է, թե ինչպես է հակառակորդի կիսապաշտպանը Ջանլուկա Պրեստիաննին ռասիստական վիրավորանք օգտագործել, որի մասին հարձակվողն ինքը հայտնել է մրցավարին:
Խաղից հետո լրագրողները խնդրել են Մոուրինյոյին մեկնաբանել միջադեպը: «Ես խոսել եմ նրանց երկուսի հետ էլ, և Վինիսիուսն ինձ մի բան է ասել, իսկ Պրեստիաննին՝ մեկ այլ: Ես չեմ ուզում կողմնակալ լինել իմ խաղացողին պաշտպանելիս, բայց նաև չեմ կարող կուրորեն ընդունել Վինիսիուսի տարբերակը և հավատալ միայն նրան», – նշել է Մոուրինյոն, ինչպես մեջբերում է «Մադրիդ Universal»-ը:
Վինիսիուս Ժունիորը խփել է խաղի միակ գոլը՝ դարպասը գրավելով 50-րդ րոպեին:
85-րդ րոպեին Մոուրինյոն, որը եղել է «Ռեալ Մադրիդի» մարզիչը 2010-ից 2013 թվականներին, հեռացվել է խաղադաշտից։
Ինքը՝ Պրեստիանին սոցցանցերում նշել է, որ երբեք ռասիստական վիրավորանքներ չի հնչեցրել Վինիսիուսի հասցեին։ «Նա ցավոք, սխալ է մեկնաբանել այն, ինչ նա կարծում էր, թե լսել է։ Ես երբեք ռասիստ չեմ եղել և ցավում եմ «Ռեալ Մադրիդի» խաղացողներից ստացած սպառնալիքների համար», – գրել է Պրեստիաննին։
Ավելի վաղ «Ռեալ Մադրիդի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն պնդել էր, որ Պրեստիաննին խաղի ընթացքում հինգ անգամ Վինիսիուսին կապիկ է անվանել։