Վատ լուր ընդդիմության համար․ Գյումրի-2 օպերացիան ձախողվելու է. Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ ընդդիմությունն ընտրություններին ընդառաջ փորձում է իրականացնել «Գյումրի-2» օպերացիան:

Ըստ Ալեքսանյանի՝ օլիգարխիկ ընդդիմությունը փորձում է մեծ բլոկներով մասնակցել, ու արդեն երևում է այդ բլոկների ձևավորումը:

Պատգամավորը հավելել է, որ այդ բլոկները անգամ իրար դեմ հանդես կգան, իրար կխփեն, բայց հետո պատրաստ կլինեն կոալիցիա կազմելու:

«Ես ձեզ համար վատ լուր ունեմ: Ծոծրակներդ կտեսնեք, Գյումրի-2 օպերացիան չեք տեսնի»,- եզրափակել է Ալեքսանյանը:

Leave a comment