Պետք է ստամոքս-աղիքային հետազոտություն անցնել և բուժում ստանալ, եթե մարդ այրոց է զգում, Terra-ի հետ զրույցում զգուշացրել է ուռուցքաբան Ռենատա Դ’Ալպինոն։
Բժշկը խոսել է այս վիճակի թաքնված վտանգների մասին։
Ուռուցքաբանը նշել է, որ այրոցը սովորաբար գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսի ախտանիշ է։ «Շատերը չգիտեն, որ եթե չբուժվի, ռեֆլյուքսը կարող է զարգանալ ավելի լուրջ հիվանդությունների, ինչպիսին է քաղցկեղը», – ընդգծել է նա։
Ըստ նրա՝ ստամոքսի թթուն, որը մտնում է կերակրափող, բորբոքում է առաջացնում։ «Քրոնիկ ռեֆլյուքսը կարող է հանգեցնել Բարեթի կերակրափողի։ Այս վիճակը սովորաբար առաջացնում է բջջային փոփոխություններ, որոնք պոտենցիալ ավելի քան 20 անգամ մեծացնում են ուռուցքների զարգացման ռիսկը», – ընդգծել է Ռենատա Դ’Ալպինոն։