Հայաստանը միայն ընտրել է մոդուլային ատոմակայանի տարբերակը, հստակ չէ՝ որ երկրի առաջարկը կընդունվի. ՏԿԵ փոխնախարար. «Ազատություն»

Փետրվար 16,2026 22:44

Հայաստանը որոշում է կայացրել միայն նոր ատոմակայանի տեսակի հարցում՝ այն մոդուլային կլինի, սակայն, հստակ չէ, թե ում հետ կհամագործակցեն և որ երկրի առաջարկը կընդունվի: «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Նարեկ Ապիտոնյանը:

Ըստ նախարարի տեղակալի՝ քննարկումները դեռ շարունակվում են:

Նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի շրջանակում ստեղծված «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ընկերությունը ուսումնասիրությունների ու վերլուծությունների արդյունքներով կներկայացնի առաջարկ նոր էներգաբլոկի կամ էներգաբլոկների տեսակի և հզորության մասին: Թե երբ են ներկայացնելու այդ առաջարկը գործադիրը չի տեղեկացնում:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment