Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2026-ի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների պաշտոնական թիվը, ըստ որի քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը կազմում է 2,489,031 մարդ։
ԿԸՀ-ի հրապարական տվյալների համաձայն՝ ամենամեծ ընտրազանգվածն ունեցող մարզերն են Կոտայքը՝ 238,979, Արմավիրը՝ 224,696 և Արարատը՝ 220,058 ընտրողներով, մինչդեռ ամենաքիչ թվով մարդիկ ընտրություններին կմասնակցեն Վայոց Ձորի մարզում, որտեղ հաշվառված է 43,751 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացի։
Երևան քաղաքում առավել բարձր մասնակցություն է սպասվում Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններում, որոնցից յուրաքանչյուրում ընտրողների թիվը գերազանցում է 100,000-ի շեմը։ Իսկ մայրաքաղաքի ամենաքիչ ընտրազանգված ունեցող վարչական շրջանը նուբարաշենն է՝ 8,539 ընտրող։
The post ԿԸՀ-ն հրապարակել է 2026-ի ընտրությունների ընտրողների պաշտոնական թիվը appeared first on CIVILNET.