Արմավիրում կինը ծեծել է ամուսնուն, քարշ է տվել խոտածածկ տարածք ու այրել նրան

Բաժանորդագրվել

Ամուսինը մահացել է վնասվածքներից, իսկ կինը կալանավորված է։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Արմավիրի մարզում կինը ծեծել է ամուսնուն, ապա նրան քարշ տալով տարել է խոտածածկ տարածք ու այրել։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է նախաքննության ավարտի մասին՝ ներկայացնելով ահասարսուռ պատմության մանրամասները։

Դեպքը տեղի է ունեցել հուլիսին։ Նախաքննությամբ պարզվել է, որ ամեն ինչ սկսվել է ամուսինների միջև անձնական հարցերի շուրջ ծագած վեճից։ Կինը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնու մարմնի տարբեր հատվածներին, ապա նրան քարշ է տվել խոտածածկ տարածք, հագուստի վրա 96% խտությամբ էթիլային սպիրտ լցրել ու այրել։

Տղամարդը մահացել է ստացած ծանր վնասվածքներից։

Կնոջ նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետով (մերձավոր ազգականի կողմից առանձին դաժանությամբ սպանությունը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը):

Նա կալանավորվել է:

Leave a comment