Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 17։00-ին․ հայտնում են Փրկարար ծառայությունից։
Կառույցից ավելի վաղ հայտնել էին, որ փետրվարի 16-ին ժամը 15։26-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։
Նախնական տվյալներով այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա։ Իրականացվում է հրդեհաշիջում։