Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 25-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների կողմից Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում կազմակերպված գիշերային հսկողության արդյունքում հայտնաբերվել են ավելի քան 40 վարչական իրավախախտման դեպքեր, մասնավորապես՝
– ժամը 24։00-ից հետո առևտրային օբյեկտներն աշխատացնելու,
– լռության կանոնները խախտելու,
– ընդհանուր օգտագործման տարածքներում հանրային սննդի կազմակերպման,
– ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի վաճառքի վերաբերյալ։