ԱԺ 5 պատգամավոր կգործուղվի ԱՄՆ

ԱԺ 5 պատգամավոր կգործուղվի ԱՄՆ

Ազգային ժողովի պատգամավորներ Լուսինե Ավետիսյանը, Գարիկ Սարգսյանը, Լևոն Լևոնյանը, Սևակ Խաչատրյանը և Սյուզաննա Սայադյանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը կգործուղվեն ԱՄՆ-ի Սիեթլ քաղաք։

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ նոյեմբերի 26-ի կարգադրությունից։

Պատգամավորները կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի կողմից կազմակերպվող «Օրենսդիր մարմնի դերը Միացյալ Նահանգներում» խորագրով «Բաց աշխարհ» ծրագրին։

Leave a comment