«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման այս զազրելի ակտը, ինչը հերթական վկայությունն է այն բանի, որ դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի՝ կատարելով Հայաստանում ընդդիմության ինստիտուտը վերացնելու և գրպանային ընդդիմություն ստեղծելու մասին Փաշինյանի հրահանգը։
Ֆավորիտ թեկնածու Դավիթ Համբարձումյանին ազատազրկելու միջոցով ցանկանալով ապահովագրվել Մասիս համայնքի ավագանու դեկտեմբերի 13-ի ընտրություններում սպասվող ծանր պարտության խայտառակությունից՝ գործող վարչախումբը դիմում է իր համար արդեն սովորական դարձած՝ հազարավոր մարդկանց ընտրության սահմանադրական իրավունքի զանգվածային ոտնահարման մեթոդին։
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչու պետք է ազգովի տապալել ալիևյան բռնատիրական սահմանադրության կործանարար օրակարգը և թույլ չտալ դատական համակարգի լիակատար ստրկացումը բռնապետական վարչակարգի կողմից։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: