«CyberHUB-AM»-ի համահիմնադիր, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանի ֆեյսբուքյան գրառումը
Ֆեյսբուքահայությունը Սահմանադրություն է քննարկում, մինչդեռ Google Trends֊ից դատելով՝ հայաստանցիներին ավելի շատ հետաքրքրում են եղանակն ու սպորտը։
Ամենաբարձր որոնման ծավալները գրանցվել են եղանակի հետ կապված հարցումներում (ընդհանուր՝ 63,400+), ինչը պայմանավորված էր նոյեմբերի 24–25-ի ցրտաշունչ ալիքով։ Իսկ թեմաների քանակով բացարձակ առաջատարը ֆուտբոլն է՝ թրենդային 90 թեմաներից 60-ը (66.7%) վերաբերել են Չեմպիոնների լիգային և «Արարատ-Արմենիա»-ի հանդիպումներին։
- Ո՞ր լեզվով ու այբուբենով ենք փնտրում
Ռուսերեն (կիրիլիցա): Կազմում է որոնումների ընդհանուր ծավալի 87.9%-ը (116,400)։ Անգամ տեղական լուրերն ու կենցաղային հարցումները մեծ մասամբ արվում են ռուսերենով։
Անգլերեն (լատինատառ): Հիմնականում օգտագործվում է տեխնոլոգիաների, բրենդների, ֆինանսների և խաղերի համար (15,700, օրինակ՝ Nvidia, GTA 6, Wildberries)։
Հայերեն և պարսկերեն: Գրանցվել են փոքր ծավալով տեղական և տուրիստական/տարածաշրջանային հարցումներում (համապատասխանաբար 200 և 100)։
- Լոգիստիկա և տարածաշրջան
Թոփ հարցումների թվում էին նաև ավիաչվերթները, օդանավակայանը, ներքին քաղաքական թեմաները և տարածաշրջանային զարգացումները։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: