Գրեթե տասը տարի առաջ ես ասացի, որ եթե որևէ երկիր հասնի առաջատար դիրքերի արհեստական բանականության զարգացման գործում, ապա այն կտիրի աշխարհին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Չպետք է թույլ տանք, որ արհեստական բանականությունը որևէ մեկի կողմից օգտագործվի Ռուսաստանի դեմ»,-նշել է ՌԴ ղեկավարը՝ ընդգծելով.
«Ռուսաստանը կձգտի ավելի լայնորեն ներդնել արհեստական բանականությունը երկրում։
Գործնականում բոլորը պետք է տիրապետեն արհեստական բանականության հմտություններին։
Արհեստական բանականությունը շուտով կփոխարինի որոշ ոլորտներում միջին մակարդակի մասնագետներին»։