Մոսկվայում սկզբունքորեն կարևորում են այն հանգամանքը, որ «Թրամփի ուղու» իրականացման ընթացքում հաշվի առնվեն Ռուսաստանի և Իրանի շահերը։
Հակառակ դեպքում այս տրանսպորտային և լոգիստիկ նախաձեռնությունը պարզապես դատապարտված է ձախողման, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Մարիա Զախարովան։
«Հայ-ամերիկյան նախաձեռնության վերաբերյալ առայժմ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։ Դեռևս չեն հրապարակվել նախագծի նպատակային ցուցանիշները, շինարարության պարամետրերն ու ժամկետները, համապատասխան ենթակառուցվածքի օգտագործման պայմանները և բեռնափոխադրումների հեռանկարները»,- նշել է դիվանագետը։
«Սպուտնիկ Արմենիա»
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: