Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 27-ին՝ ժամը 7:00-20:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի՝ Միկրոշրջան, Ջրառատ և Վանատուր թաղամասերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: